շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախատեսված է«Արմաթն Օդում» ԱԹՍ աշխատանոցներ բացել Արցախի առնվազն բոլոր քաղաքներում. ծրագրի ղեկավար

Նախատեսված է«Արմաթն Օդում» ԱԹՍ աշխատանոցներ բացել Արցախի առնվազն բոլոր քաղաքներում. ծրագրի ղեկավար

Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում բացված «Արմաթն Օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցում դասընթացները կսկսվեն մոտ մեկ շաբաթից:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Արմաթ ինժեներական լաբորատորիաների ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը՝ նշելով, որ դասընթացները տեղի կունենան շաբաթական երկու անգամ:

Нет описания.

«Այս աշխատանոցն Արցախում երկրորդն է: Առաջինը բացվել և արդեն 8 ամիս արդյունավետ գործում է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցում: Նախատեսված է Արցախի առնվազն բոլոր քաղաքներում տեղակայել այսպիսի աշխատանոցներ, որոնք 14 տարեկանից բարձր տարիքի պատանիներին ու աղջիկներին տեխնոլոգիական կրթության մեծ հնարավորություն են տալիս: Մարտակերտում բացված աշխատանոց կարող են այցելել ինչպես նաև շրջանի գյուղերի դպրոցականները: Այստեղ կազմակերպվելու է մեկ տարի տևողությամբ դասընթաց, որի արդյունքում նրանք ԱԹՍ-ների վերաբերյալ տեսական գիտելիքներ ստանալուց բացի, կարողանալու են դրանք կառավարել, ինչպես նաև իրականացնել տեխնիկական սպասարկում»,-ասել է Ս. Վարդանյանը՝ հավելելով, որ դասընթացների կազմակերպմանն ընդգրկված է երկու մասնագետ:

Նրա համոզմամբ՝ անօդաչու թռչող սարքերը հետզհետե լայն կիրառություն են ստանալու նաև տնտեսության տարբեր ճյուղերում:

«Մասնավորապես՝ հնարավոր կլինի օգտագործել փոքր բեռների տեղափոխության, արտակարգ իրավիճակների դեպքում՝ կորած անձանց հայտնաբերման, դեղորայք տեղ հասցնելու նպատակներով, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում և այլն»,-մանրամասնել է մեր զրուցակիցը՝ նշելով, որ ապագայում ԱԹՍ-ների հետ կապված մասնագիտություններն ամենապահանջվածներից են լինելու:

  • Կիսվել: