Նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանում է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ հնչող հարցերին (տեսանյութ)
Հավաքագրելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին հուզող առողջապահական հարցերը` որոշեցի այս ձևաչափով պատասխանել դրանց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
՛՛Սրանք ամենաշատը բարձրաձայնվող հարցերն էին. եթե ունենաք հավելյալ պարզաբանումների կարիք, կպատասխանենք մեկնաբանությունների բաժնում, կարող եք նաև զանգահարել մեր թեժ գծին` 8003 հեռախոսահամարով՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ: