շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական պատվիրակությանը

Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանակերտ ժամանած պաշտոնական  պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են  ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
 
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել քաղաքական ուժի ներկայացուցիչների  պարբերական այցերն Արցախ և դրանց ընթացքում ծավալվող  բովանդակային քննարկումները:
 
Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից  Արցախում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում։ Նա այդ համատեքստում ընդգծել է Ստեփանակերտում ռուսական մշակութային կենտրոնի բացմանն աջակցելու օրինակը, ինչը լավագույնս նպաստելու է հայ և ռուս ժողովուրդների միջև մշակութային, կրթական ու հոգևոր կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

  • Կիսվել: