կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամներին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին ընդունել է ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամներին:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են  ԱՀ ռազմաքաղաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման  պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական  խնդիրներին  վերաբերող  հարցեր:
 
Նախագահ Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ  գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը: Հատուկ անդրադարձ է եղել Նախագահի նախաձեռնությամբ ԱՀ Սահմանադրության փոփոխության հարցին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է ստեղծված բարդ պայմաններում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը և այդ հարցում խորհրդարանի ունեցած առանցքային դերակատարությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: