հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախաձեռնում ենք Ազգային միասնության խորհուրդ ձևավորելու գործընթացը․ «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնություն

Նախաձեռնում ենք Ազգային միասնության խորհուրդ ձևավորելու գործընթացը․ «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնություն

«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությու հայտարարություն է տարածել․

Հայտարարությունը  ստորև՝

  Արցախյան շարժման 34-րդ տարեդարձն է․ 1988 թվականի փետրվարի 13-ից մեկնարկեց հուժկու ազատագրական պայքարը հայոց ընտրանու գլխավորությամբ։ Մեր հերոսամարտի պատմությունը լրջագույն դաս է, որին անվարան պարտավոր ենք հետևել։

   2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, վտանգված է Արցախի Հանրապետության անկախությունը: Բռնազավթված տարածքներում Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան գործունեությունը՝ հայկականության ոչնչացում, մշակութային վանդալիզմի իրագործում։

 Անպատասխան թողնել թուրք-ադրբեջանական դաշնության ակնհայտ թշնամական գործողությունները նշանակում է՝ հայությանը՝ առաջին հերթին Արցախի մեր հայրենակիցներին, նոր, կործանարար փորձությունների դատապարտել։

Օրհասական այս պահին հայ ազգը պայքարելու և հարատևելու միայն մեկ ճանապարհ ունի՝ միասնական բռունցք դառնալ համազգային խնդիրները լուծելու համար։ Պատմությունն է հաստատում՝ երբ հայերս  միակամ ենք, անպարտելի ենք։

     Առաջնահերթ խնդիր ենք համարում Արցախյան հիմնահարցի կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնել բանակցությունների նորացված օրակարգ՝  հակամարտության կարգավորումը քաղաքական հարթությունից  իրավական հարթություն տեղափոխելու համար։

Մենք պարտավոր ենք  ներկայացնել և լայն հնչեղություն տալ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների տեսակետից Արցախի Հանրապետության հռչակման և պետականության կայացման հետագա իրավական ակտերի լեգիտիմությունը հիմնավորող  իրավական թղթապանակ։

Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ ենք համարում ճանաչել ԼՂՀ-ի (Արցախի Հանրապետության) կազմավորման և Ադրբեջանական Հանրապետությունից նրա դե-յուրե  անկախության օրինականությունը:

  

Սիրելի հայրենակիցներ, հայոց պետականությունը պաշտպանելու և հզորացնելու, հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու, համազգային խնդիրները լուծելու, արտաքին աշխարհում մեր շահերը ներկայացնելու, Արցախի Հանրապետության՝ որպես ինքնիշխան սուբյեկտի, անվտանգ գոյությունը երաշխավորելու, դաշնակցային և բարեկամ պետությունների հետ փոխշահավետ, հարգալից և վստահելի հարաբերությունները զարգացնելու համար, նախաձեռնում ենք Ազգային միասնության խորհուրդ ձևավորելու գործընթացը։ Ազգային միասնության խորհրդի առաջին ձեռնարկումը լինելու է  Արցախում համահայկական համաժողով հրավիրելը ։

   Արցախն ավելի քան երբևէ համայն հայության աջակցության կարիքն ունի։ Ուստի, Արցախից դիմում ենք մեր հայրենակիցներին Հայաստանում, Սփյուռքում, Արցախում ՝ միաբանվենք, միասնական դիրքորոշում արտահայտենք, համատեղ գործողությունների ծրագիր մշակենք։ Մենք պատրաստ ենք ՀՀ, Արցախի և Սփյուռքի՝ այդ նպատակին հետամուտ հասարակական ու քաղաքական բոլոր կառույցների հետ համագործակցելու:  Ազգային միասնությամբ մենք կհաստատենք՝ կա' Հայաստան, որպես համայն հայության Հայրենիք, նրա հետ վերամիավորվող Արցախ և հայի ինքնությունը պահպանող Սփյուռք։

 

«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնություն

 

 

Արամ Սարգսյան                                            Հրանտ Բագրատյան 

Հայաստանի Դեմոկրատական                    տնտեսագիտության    դոկտոր,   

կուսակցության նախագահ                           պրոֆեսոր, «Ազատություն»  

                                                                             կուսակցության նախագահ

 

Սերգեյ Համբարձումյան – «Մոնարխ» կոնցեռնի նախագահ, ՌԴ, Մոսկվա

Հարութ Սասունյան – «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ, «Արմենիա Արցախ» հիմնադրամի նախագահ, ԱՄՆ

Վահան Բադասյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ

Նորատ Տեր-Գրիգորյանց – գեներալ-գնդապետ, ՀՀ Բանակի հիմնադիրներից, ՌԴ, Մոսկվա

Լարիսա Ալավերդյան – ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան

Լենսեր Աղալովյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Զարուհի Փոստանջյան – «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան

Ալեկսանդր Մանասյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փ․գ․դ, պրոֆեսոր

 

Լևոն Ստեփանյան – Նախիջևանցիների ՀԿ նախագահ, գեներալ-մայոր

Նարինե Դիլբարյան – ԵՊՀ դոցենտ, ՀԴԿ փոխնախագահ

Վահան Բաբախանյան – «Խաչմերուկ» ՀԿ նախագահ, ՌԴ, Սանկտ-Պետերբուրգ

Արմինե Օհանյան – «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր

Դավիդ Ջամալյան – ռազմական փորձագետ

Անժելա Թովմասյան - «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր

Էդգար Ղազարյան – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ արտակարգ  դեսպանորդ և լիազոր նախարար

Ադելա Աղաջանյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության Գ․Խ անդամ

Կարո Վարդանյան – գրող, գրականագետ, ՀՀ արվեստի գործիչ

Միհրան Շահզադեյան – փ․գ․թ, քաղաքագետ

Գայանե Ներսիսյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Ժասմինա Ղևոնդյան – «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ, ՀԴԿ փոխնախագահ

Աշոտ («Երկաթ») Մինասյան – Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ

Արամ Մխոյան  - ԱՀ նախկին գյուղնախարար

Գառնիկ Ասատրյան – ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բան․գիտ․դոկտոր, պրոֆեսոր, իրանագետ

Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան

Արագած Ախոյան – քաղաքական գործիչ, «Վերադարձ» հիմնադրամի հիմնադիր

Վալերի Ավանեսյան – պատմական գիտությունների դոկտոր, Արցախի համալսարանի դասախոս

Սոկրատ Խանյան – բանասիրական գիտությունների դոկտոր, Արցախի համալսարանի դասախոս

Լիանա Ստեփանյան – հոգեբան, «Տաղանդավոր սերունդ» ՀԿ փոխնախագահ

Արմինե Ադիբեկյան – Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ

Տաթևիկ Գևորգյան – իրավաբանական գիտությունների թեկնածու, Արցախի համալսարանի դասախոս

Գեորգի Սահակյան – ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Արցախի համալսարանի դասախոս

Ստեփան Դադայան – պատմական գիտությունների թեկնածու, Արցախի համալսարանի դասախոս

Խաչատուր Մարոզյան – «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ

Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, ՄԱՆԲ-ի հայկական բաժանմունքի նախագահ

Զոյա Ջուլհակյան – «Քարավան-88» բարեգործական ՀԿ նախագահ

Ժասմինա Թելյան  –  «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար, «Հայ կինը – աջակցություն ժողովրդավարության» ՀԿ նախագահ

Գրիգորի Այվազյան – «Ադրբեջանի բնիկ ժողովուրդների համագումար» ՀԿ նախագահ

Գրիշա Օգանեզով – Հայ փախստականների աջակցման «Ահազանգ» ՀԿ նախագահ

Մարտին Իսրայելյան – «Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում» ՀԿ նախագահ

Կարինե Սահինյան – «Մ․ Բուատ» ՍՊԸ-ի հաշվապահ

Սերյոժա Սարգսյան - ճարտարապետ

  • Կիսվել: