Նախադպրոցական տարիքի արցախցիներին տրվող 20,000 դրամ աջակցություն ստանալու համար հնարավոր է դիմել մինչև մարտի 1-ը
Այն արցախցիները, ովքեր դեռ չեն դիմել նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20,000 դրամ աջակցությունն ստանալու համար, հնարավորություն ունեն միջոցառումից օգտվել մինչև մարտի 1-ը։
Ծրագրի շահառու են հանդիսանում Արցախում հաշվառում ունեցող՝ 2015 թ․ հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։
Դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ ծնողը կարող է դիմել Հայփոստի կամ Արցախփոստի ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով իր անձնագիրն ու երեխայի ծննդյան վկայականը։