շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մունք մի տանկ ունենք ո՞չ, թխենք՝ իրանք վախենան. Խրամորթը՝ թշնամու թիրախում (տեսանյութ)

Մունք մի տանկ ունենք ո՞չ, թխենք՝ իրանք վախենան. Խրամորթը՝ թշնամու թիրախում (տեսանյութ)

Երեկ օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետների կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՊԲ-ը:

Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14-ից 14:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ-ոց տրամաչափի ականանետի 2 ական, իսկ ժամը 15:50-ից մինչև մարտի 10-ի ժամը 05:40-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ-ոց տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։ Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմին։

  • Կիսվել: