չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մրցաշարին ԱՀ դրոշ բարձրացնելով՝ օգուտ չենք տալիս Արցախի հարցի լուծմանը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Մրցաշարին ԱՀ դրոշ բարձրացնելով՝ օգուտ չենք տալիս Արցախի հարցի լուծմանը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Նման միջոցառումներին, նման քաղաքական ժեստերը կարող են բացասաբար հետագա մեր նման հնարավորությունների վրա։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Արցախի դրոշով բեմ բարձրացած երիտասարդներին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները շատ կարևոր են իմիջ բարձրացնելու և շատ ոլորտներ զարգացնելու համար են։ Հիմա եթե նման գործողություններով մենք ուզում ենք Հայաստանին վնասել, որովհետև իրականում մենք դրանով օգուտ չենք տալիս Արցախի հարցի լուծմանը, ընդհակառակը լրացուցիչ հարվածն ենք հասցնում երկրի իմիջին, որը հետագայում խանգարելու է ՀՀ-ում նման միջոցառումներ ընդունելու՛՛։

Հարությունյանը հավելել է, որ դրոշը պետք է ցուցադրել ճիշտ տեղում, ճիշտ պահին։

՛՛Հավաքված էր մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ, որոնք միշտ տեսնելով ՀՀ և Արցախի դրոշները՝ ծափահարում են՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության ժամանակ երիտասարդներ են բարձրացել բեմ և պարզել Արցախի դրոշը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: