ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Մոտիվացիայի և հաջողության թաքնված կողմերը». Ստեփանակերտում տեղի է ունեցել հանդիպում Երևանից ժամանած բիզնես մարզիչների հետ

«Մոտիվացիայի և հաջողության թաքնված կողմերը». Ստեփանակերտում տեղի է ունեցել հանդիպում Երևանից ժամանած բիզնես մարզիչների հետ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի Տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում մի մի խումբ երիտասարդների մասնակցությամբ կազմակերպվել է «Մոտիվացիայի և հաջողության թաքնված կողմերը» թեմայով հանդիպում, որը նախաձեռնել են «Հաջողության թաքնված կողմը. 181 էջ քո ապագայի մասին» գրքի հեղինակ, բիզնես թրեյներ Գոռ Կարապետյանը և անձնական աճի մարզիչ, կոմունիկացիոն փորձագետ Դավիթ Մեջլումյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում, Դավիթ Մեջլումյանն անդրադարձել է մոտիվացիայի առանձնահատկություններին, դրա վրա ազդող գործոններին, ինչպես նաև անձնային աճի, էներգիան ճիշտ օգտագործելու և կարգապահության միջոցով հաջողության հասնելու գրավականներին:

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, բիզնես թրեյներ և գործարար Գոռ Կարապետյանը կարևորելով հանդիպումը, համոզմունք է հայտնել, որ մարդկային ներուժը մեկտեղելով կարելի է հասնել անհնարին թվացող նպատակների: «Նման միջոցառումների նպատակը երիտասարդական ներուժը մեկտեղելը և ուղղորդելն է: Սահմանափակ ռեսուրսներով երկրների ներուժը տաղանդավոր մարդիկ են: Իմ հեղինակային գիրքն այս թեմային է նվիրված՝ անձնային աճ, մասնագիտական կողմնորոշում, առաջնորդություն: Բարձր արդյունքներ ունենալու համար անհրաժեշտ է ամրապնդել կապերը և դրանք ուղղել ճիշտ թիրախային կետին»,-հավելել է բանախոսը: Մեզ հետ զրույցում նա նշել է, որ միջոցառումը մոտիվացիոն, կրթական ու զարգացնող բնույթ էր կրում : Նշենք, որ Գոռ Կարապետյանի «Հաջողության Թաքնված կողմը. 181 էջ քո ապագայի մասին» գրքի շնորհանդեսը նախատեսվում է վաղը՝ նոյեմբերի 21-ին, Արցախի պետական համալսարանում:
 
 

  • Կիսվել: