շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մոտ 1.5 տարի ունենք՝ և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի մասին

Մոտ 1.5 տարի ունենք՝ և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի մասին

Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը մենք նոյեմբերի 9-ից սկսած՝ քննարկել ենք Արցախի մեր գործընկերների հետ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում։ Սրա մասին նաեւ հրպարակային խոսել են: Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք՛՛:

Գրիգորյանն ասաց նաեւ, որ այնպես չէ, որ երբ խոսել են խաղաղության օրակարգի մասին, մտածել են, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու:

՛՛Մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք՝ որպեսզի կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապահովել, դրա հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց նաև հասկանում ենք, որ միայն Հայաստանից չէ դա կախված, նաև դա է պատճառը, որ աշխատում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ, որ խաղաղության օրակարգն առաջ տանենք՛՛:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: