ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մոսկվայից ժամանած բժիշկն Արցախում իրականացրել է վիրահատական միջամտություններ

Մոսկվայից ժամանած բժիշկն Արցախում իրականացրել է վիրահատական միջամտություններ

ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում մարտի 7-25-ը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Ա.Ա. Վիշնևսկու անվան Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանի կողմից իրականացվել են խորհրդատվություններ և նեյրովիրաբուժական միջամտություններ:

Այս մասին հայտնում են ԱՀ ԱՆ մամուլի ծառայությունից:
 
Մասնագետի կողմից կատարվել է 20 վիրահատություն, կապված ողնաշարի խնդիրների հետ՝ ճողվածք, ստենոզ, տրավմա:
 
Այցի շրջանակում իրականացվել է նաև փորձի փոխանակում:
 
Հարկ է նաև նշել, որ Արսեն Մովսիսյանը տարին 2 անգամ այցելում է Արցախ և ցուցաբերում մասնագիտական աջակցություն: Նմանատիպ այցերը կրելու են շարունակական բնույթ:

  • Կիսվել: