ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվան ուշադիր հետեւում է գերիների փոխանակման շուրջ Երեւանի եւ Բաքվի բանակցություններին. Զախարովա

Մոսկվան ուշադիր հետեւում է գերիների փոխանակման շուրջ Երեւանի եւ Բաքվի բանակցություններին. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր հետեւում է գերիների փոխանակման շուրջ Երեւանի եւ Բաքվի բանակցություններին:

Ըստ նրա՝ այս հարցը մշտապես առկա է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների օրակարգում:

Զախարովան հիշեցրել է, որ 2019 թվականին Մոսկվայում բանտարկյալներին հարազատների այցելությունների մասին որոշում է ընդունվել: Դրանից հետո Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեկական գերի են վերադարձրել:

Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ մյուս գերիների փոխանակման հարցով բանակցությունները շարունակվում են: Նա հավելել է, որ Մոսկվան ուշադիր հետեւում է դրանց ընթացքին:   

  • Կիսվել: