երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոսկվան հանդես է գալիս ԼՂ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս արագ կազմակերպման օգտին

Մոսկվան հանդես է գալիս ԼՂ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս արագ կազմակերպման օգտին

Մոսկվան հանդես է գալիս ԼՂ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս արագ կազմակերպման օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հայկական հետքը ոչնչացնելու հարցը։

«Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ պաշտպանում ենք Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում  տարածաշրջաններում մշակութային և կրոնական նշանակության օբյեկտների նկատմամբ զգույշ վերաբերմունքը»,- ասել է Զախարովան։

 Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինվորականները հիմնահատակ ոչնչացրել էին Մեխակավանում կառուցված հայկական Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին։

Ադրբեջանցի զինվորականները ոչնչացրել են նաև Շուշիում Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: