երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոսկվա-Ֆիզուլի (Վարանդա) չվերթներ կիրականացվեն

Մոսկվա-Ֆիզուլի (Վարանդա) չվերթներ կիրականացվեն

Օդային տրանսպորտի «Ռոսավիացիա» դաշնային գործակալությունը երեք ավիաընկերությունների Ռուսաստանի տարբեր քաղաքներից Ադրբեջան յոթ չվերթ իրականացնելու թույլտվություն է տվել, հայտնել են «Ռոսավիացիա»-ից, տեղեկացնում է Report-ը:

Նշվում է, որ Ադրբեջան թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստացել են «Ազուր Էյր», «Հյուսիսային քամի» եւ «ԻրԱերո» ավիաընկերությունները։

Ըստ «Ռոսավիացիա»-ի որոշման՝ «ԻրԱերո» ավիաընկերությունը թույլտվություն է ստացել շաբաթական յուրաքանչյուրը երկու անգամ չվերթներ իրականացնելու Մոսկվա-Ֆիզուլի (Վարանդա) եւ Մոսկվա-Զաքաթալա ուղղություններով:

 

  • Կիսվել: