երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Միշելը կոչ է արել երկխոսություն սկսել Ադրբեջանի և ԼՂ-ի ներկայացուցիչների միջև՝ այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ

Միշելը կոչ է արել երկխոսություն սկսել Ադրբեջանի և ԼՂ-ի ներկայացուցիչների միջև՝ այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել շուտափույթ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելում եվրոպական աղբյուրը, տեղեկացնում է EurAsia Daily-ն՝ հղում կատարելով ՌԻԱ Նովոստիի-ն:

Բրյուսելում աղբյուրը, մասնավորապես, ասել է. ՛՛Նախագահ Միշելը ադրբեջանական կողմին ասել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտության մասին՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի  համապատասխան որոշման և հետագա էսկալացիան կանխելու նպատակով: Միշելը կոչ է անում, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար հանդիպումը տեղի ունենա հնարավորինս շուտ՛՛:

Ըստ աղբյուրի՝ ԵՄ խորհրդի ղեկավարը նաև բոլոր կողմերին կոչ է արել խուսափել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության հարցը քաղաքականացնելուց։

Հաղորդվում է նաև, որ Միշելն ու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ են Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ՝ ՛՛իրավիճակի հանգուցալուծման տարբերակները քննարկելու նպատակով՛՛:

  • Կիսվել: