Միքայել Արզումանյանը երդվել է ամեն ինչ անել՝ ժողովրդի հույսերն արդարացնելու համար
Արցախի Հանրապետության նորանշանակ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը երդվել է ամեն ինչ անել՝ ժողովրդի հույսերն արդարացնելու համար:
«Ծառայում եմ հայրենիքիս»,- ասել է Արցախի պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանը վիրավորվելու պատճառով ազատվել է պաշտոնից: