ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՄԻՊ-ը ՊԲ հրամանատարի հետ քննարկել է զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցեր

ՄԻՊ-ը ՊԲ հրամանատարի հետ քննարկել է զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցեր

Արցախում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ փետրվարի 21-ին հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանին: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ու գերատեսչությունների միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել բանակում մահվան դեպքերի կանխարգելման ուղղությամբ համակարգային քայլերի իրականացման անհրաժեշտությանը, զինվորների և սպաների, այդ թվում՝ կանանց իրավունքների իրավունքների հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը:

  • Կիսվել: