չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մինչև նախավերջին օրը ընդհանուր գնահատականը եղել է այն, որ պատերազմ չի սկսվի. Փաշինյան

Մինչև նախավերջին օրը ընդհանուր գնահատականը եղել է այն, որ պատերազմ չի սկսվի. Փաշինյան

Բանակցային գործընթացի ողջ ընթացքում Ադրբեջանը ասել է, որ Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանից դուրս չի կարող լինել, բայց դրա արդյունքում բանակցությունները շարունակվել են: Այս մասին այսօր Ազատությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախ վերաբերյալ բանակցություններին:

Նրա խոսքով՝ առաջնայինն այս պահին իրավիճակի կայունացումն է. ՛՛Բանակցային գործընթացը հասել էր մի կետի, երբ իրականության մեջ Ղարաբաղի 7 շրջանների վերադարձը դրվում էր որպես առաջնային հարց և պատերազմից խուսափելու տարբերակը, ըստ էության Ղարաբաղի կարգավիճակից հետագայում հրաժարվելն էր՛՛:

Ըստ վարչապետի՝ պատերազմն անխուսափելի էր, և հուլիսին մեր բանակն անցել է մարտունակություն հաջող փորձություն. ՛՛Նույնիսկ զիջումների ճանապարհով հնարավոր չէր լինելու խուսափել պատերազմից, որովհետև զիջումները, որ պետք է արվեին, դրանից հետո ավելի շատ զիջումներ էին պահանջվելու՛՛:

Վարչապետը վստահեցրեց, որ պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ տարվել են համապատասխան աշխատանքներ: Նա նշեց, որ ինքը չգիտեր, որ պարտվելու ենք, իսկ զեկույցներից հետո կոնկրետ գործողություններ են արվել՝ սպառազինության, զինտեխնիկայի ձեռքբերման առումով: ՛՛Մենք ամեն ինչ արել ենք իրավիճակը փոխելու համար՛՛,-հավելեց նա՝ընդգծելով, որ իրենց իշխանության ժամանակ նոր մարդ բանակում չի հայտնվել:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև դավաճանություններին և ասաց, որ եղել են դեպքեր, երբ հրաման-առաջադրանքը չի կատարվել, ինչը վճռորոշ նշանակություն է ունեցել պատերազմի ընթացքի հետագա ճակատագրի վրա: Նա նշեց, որ պետք է պարզաբանվի, թե ինչպես է պատահում, որ անվնաս զորամասը անցնում է հակառակորդին՝ տակերը, հրանոթները կանգնած, զենք-զինամթերքը տեղում:

՛՛Մինչև նախավերջին օրը ընդհանուր գնահատականը եղել է այն, որ պատերազմ, այնուամենայնիվ, չի սկսվի, մեր նաև ռազմաքաղաքական մարմինների ինստիտուտների կողմից՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: