ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մինչև հակամարտության վերջնական կարգավորումը խաղաղապահների ներկայությունը պետք է լինի անժամկետ․ Արցախի պետնախարար

Մինչև հակամարտության վերջնական կարգավորումը խաղաղապահների ներկայությունը պետք է լինի անժամկետ․ Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը այսօրվա ասուլիսի ընթացքում խոսել է Արցախում անվտանգային երաշխիքների ու այդ հարցում միջազգային ջանքերի կարևորության մասին, մինչև ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը:

«Երկարաժամկետ անվտանգության առումով պատկերացնում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ միջոցներով, մեր իրավունքների անվերապահ ճանաչման հիման վրա, այդ թվում՝ մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի, մեր անկախության միջազգային ճանաչման հիման վրա և մեր բռնազավթված տարածքների վերադարձի հիման վրա:

Սրանք այն կարմիր գծերն են, որոնք Արցախի համար և ամբողջ հայության համար պետք է ուղենիշ լինեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին մտածելիս, գործելիս և ջանքեր գործադրելիս: Սակայն հաշվի առնելով ադրբեջանական կողմից ապակառուցողական վարքը՝ ակնհայտ է, որ հակամարտությունը արագ լուծում չունի, հետևաբար մինչև հակամարտության վերջնական կարգավորումը մենք հակված ենք, որ անվտանգության միջազգային երաշխիքները, այդ թվում՝ խաղաղապահների ներկայությունը, պետք է լինի անժամկետ»,- ասաց Բեգլարյանը:

Բեգլարյանի խոսքով՝ դրան զուգահեռ ջանքեր են գործադրում սեփական անվտանգային երաշխիքների մակարդակի բարելավման ուղղությամբ:

  • Կիսվել: