ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մինչ օրս  ցամաքային և օդային ճանապարհով  Արցախից հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ

Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով Արցախից հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան: Հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
 
«Մինչ օրս` 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռով, 95-ը` շտապօգնության մեքենաներով:
 
Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:
 
Տեղափոխման գործընթացը դեռևս շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: