շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մինչ օրս Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 1519 հա տարածք. ՌԴ ՊՆ

Մինչ օրս Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 1519 հա տարածք. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից:

Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները և ցուցաբերում են մարդասիրական օգնություն:

Հաղորդվում է նաև, որ Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1519 հա տարածք, 473 կմ ճանապարհ, 1494 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24942 պայթյունավտանգ առարկա:

 

  • Կիսվել: