հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մինչ օրս Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 979 հա տարածք

Մինչ օրս Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 979 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները, տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ ռուս խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 10 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 7 շինություն, հայտնաբերել և վնասազերծել՝ 7 պայթյունավտանգ առարկա:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 979 հա տարածք, 612 կմ ճանապարհ, 1 707 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 556 պայթունավտանգ առարկա՛՛:

  • Կիսվել: