ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մինչ օր Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 724 հա տարածք

Մինչ օր Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 724 հա տարածք

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն: 

Նշվում է, որ ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Հաղորդվում է նաև, որ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորների խմբերը շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

«2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 724 հա տարածք, 536 կմ ճանապարհ, 1 616 բնակելի շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 249 պայթուցիկ նյութ»,-ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: