երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մինչ այժմ Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը և թույլ տալ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ. Մարուքյան

Մինչ այժմ Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը և թույլ տալ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան էջում ներկայացրել է իրավիճակը Կոռնիձորի սահմանային հատվածում:

«Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր այցելել են Կոռնիձորի հատվածում տեղակայված մարդասիրական ավտոշարասյուն, որտեղ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը արգելափակվել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ:

Մինչ այժմ Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը և թույլ տալ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ դադարեցնելու 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի սովն ու հումանիտար ճգնաժամը»,-նշել է նա:

  • Կիսվել: