չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Միջազգային հանրության քար լռությունն համամարդկային ողբերգությունների վերաբերյալ շարունակում է ծնել նոր ողբերգություններ. ԱՀ նախագահի ուղերձը Սումգաիթի ջարդերի 34-ամյակի կապակցությամբ

Միջազգային հանրության քար լռությունն համամարդկային ողբերգությունների վերաբերյալ շարունակում է ծնել նոր ողբերգություններ. ԱՀ նախագահի ուղերձը Սումգաիթի ջարդերի 34-ամյակի կապակցությամբ

Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունները Սումգայիթում և այլ բնակավայրերում մեզ հուշեցին սպասվող մեծ պայքարի ու այն արհավիրքների մասին, որոնց միջով առ այսօր դատապարտված ենք անցնել:

Այս մասին ասված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ` նվիրված Սումգաիթյան ջարդերի 34-ամյակին:

«Ցավոք, միջազգային հանրության կողմից այսօրինակ հանցագործությունների նկատմամբ քար լռությունն ու բազմակի ստանդարտների կիրառումը շարունակում են ծնել մարդկային նոր ողբերգություններ տարածաշրջանում: Խոնարհումս մեր բոլոր անմեղ զոհերի պայծառ հիշատակին...»,- գրել է ԱՀ նախագահը:

  • Կիսվել: