չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Միայն հզոր ու զարգացած Հայաստան և Արցախ ունենալն է դառնալու անվտանգության և խաղաղության երաշխիքը․ Մանե Թանդիլյան

Միայն հզոր ու զարգացած Հայաստան և Արցախ ունենալն է դառնալու անվտանգության և խաղաղության երաշխիքը․ Մանե Թանդիլյան

Անցնող տարին մեր պատմության ամենաողբերգական էջերից է։ Ցասումն ու ցավը դեռ երկար է ուղեկցելու մեզ՝ որպես մեր կյանքի անբաժան մաս։ Այս մասին գրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը իր ամանորյա ուղերձում։

«Հանուն մեր հերոսների չապրած կյանքի, մենք պարտավոր ենք մեր ամեն օրը ապրել ապագայի տեսլականով, արարելու տեսլականով, ապրելու տեսլականով։ Մեր մտքերն ու քայլերը պետք է ծառայեն Հայաստանի և Արցախի ապագային։

Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է։ Արցախի վերապրումը լոկ խոսքեր չեն կարող լինել։ Արցախն ապրեցրելու առաքելությունը պետք է լինի Հայաստանի նոր տեսլականի հիմնասյունը։

Արցախը ապրում է, վիրավոր, բայց ապրում է ու ապրեցնելու է։

Միայն հզոր ու զարգացած Հայաստան և Արցախ ունենալն է դառնալու անվտանգության և խաղաղության երաշխիքը։

Իմ բոլոր ջանքերը շարունակելու եմ ներդնել հանուն հզոր ու բարեկեցիկ Հայաստանի ու Արցախի, հանուն Արցախի և Հայաստանի սոցիալական անվտանգության, որի հիմքում լինելու է մարդը՝ որպես բարձրագույն արժեք»,- գրել է նա։

  • Կիսվել: