«Միասին» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության շենքի դիմաց
«Միասին» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության շենքի մոտ։
Շարժման մասնակիցները պահանջում են ՀՀ կառավարությունից դիվանագիտական միջազգային օրակարգում ներառել Ադրբեջանից բռնի տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության շահերի պաշտպանության հարցը։
Շարժման անդամ Նարինե Դիլբարյանը նշեց, որ բռնի տեղահանված ազգաբնակչություն ասելով նկատի ունեն շուրջ 1 մլն 200 000 հայերի իրավունքների շահերի պաշտպանությունը։
«Դա վերադարձի իրավունք է, մշակութային հուշարձանների պահպանության իրավունքն է, և ամենակարևորը՝ գերիների վերադարձը՝ COP29-ից առաջ»,-ասաց նա։