ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միանում ենք ԵՄ խորհրդի՝ ռազմական գործողությունների դադարեցման կոչին. Չեռնոգորիայի նախագահ

Միանում ենք ԵՄ խորհրդի՝ ռազմական գործողությունների դադարեցման կոչին. Չեռնոգորիայի նախագահ

Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչն իր թվիթերյան էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված մարտական գործողություններին:

Նա նշել է, որ երկխոսությունն ու համագործակցությունը տևական լուծումների հասնելու միակ ուղին են։

Չեռնոգորիայի նախագահը գրել է. ՛՛Կիսում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված մարտական գործողությունների առիթով հնչեցված լուրջ մտահոգությունները։

Մենք միանում ենք ԵՄ խորհրդի՝ ռազմական գործողությունների դադարեցման, հետագա էսկալացիայի կանխման և առանց նախապայմանների բանակցություններին վերադառնալու կոչին։ Երկխոսությունն ու համագործակցությունը տևական լուծումների հասնելու միակ ուղին են՛՛։

 

  • Կիսվել: