երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մի քանի կարեւոր հավելում՝ Արցախի 097 բջջային կոդի վերաբերյալ. Մարտիրոսյան

Մի քանի կարեւոր հավելում՝ Արցախի 097 բջջային կոդի վերաբերյալ. Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի 097 բջջային կոդին, որը հիմա սպասարկում է Թիմ Տելեկոմը: 
 
՛՛Քանի որ գիտեք, որ Արցախի 097 բջջային կոդը հիմա սպասարկում է Թիմ Տելեկոմը, ապա մի քանի բան կարեւոր հավելեմ.
 
ա. Կարեւոր է համարը պահել, մի շտապեք փոխել։ Քանի որ ձեր սոցցանցային հաշիվները, էլեկտրոնային փոստը կցված է ձեր համարին։ Դրանք չկորցնելու համար։ (Նաեւ կսարքեմ մանրամասն ուղեցույց նրանց համար, ում համակարգիչները մնացել են Արցախում, եւ հաշիվներից պետք է դուրս գալ էդ սարքերից)
 
բ. Կարող եք 6 ամիս օգտվել հատուկ առաջարկից։
 
գ. Իմ իմացածով, Արցախում հին տարբերակի սիմ-քարտեր էին կիրառվում։ Եթե փոխեք Թիմի նոր քարտերի վրա, կկարողանաք ավելի ժամանակակից ու արագ կապից օգտվել։ Զուտ պետք ա մտնել գրասենյակ անձնագրով ու փոխել՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: