հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Մեզ օդի ու ջրի պես հանրային լայն հաշտություն է պետք, այս ուժերը մեզ այնպես են թիրախավորել, որ չունենանք այդ հաշտությունը. Բագրատ Սրբազան

Մեզ օդի ու ջրի պես հանրային լայն հաշտություն է պետք, այս ուժերը մեզ այնպես են թիրախավորել, որ չունենանք այդ հաշտությունը. Բագրատ Սրբազան

"Ուզում եմ ձեզ գնահատել առաջին րոպեից ձեր ինքնադրսևորման համար, որը ոչ մի պայմանականություն չունի, այլ միայն մեկ պատճառ, որ մեր կյանքը կոչված է փոփոխվելու",-այս մասին այսօր երիտասարդների հետ հանդիպման ն ասաց Բագրատ Սրբազանը, հավելելով, որ փոփոխությունը շատ դժվար է, բայց անհրաժեշտ։

"Եթե կյանքում փոփոխություն գոյություն չունի, կյանքը դառնում է ճահիճ, այսօրվա տերմինաբանությամբ` խաղաղ, բայց մեռած։ Հետևաբար փոփոխության առաջին այդ մեծ հոսանքը, հեղեղը, կրողները դուք եք",-ասաց նա։

Նրա խոսքվ` եթե արժեքների փոփոխություն չունեցանք, մնացած բաները չեն գործելու մեր կյանքում։ 

"Եվ ես շատ ուրախ եմ, որ դուք հենց առաջին արձագանքողը եղաք ու ձեր նման շատ-շատերը։Մեզ օդի ու ջրի պես հանրային լայն հաշտություն է պետք։ Այս ուժերը մեզ այնպես են թիրախավորել, որ չունենանք այդ հաշտությունը",-ավելացրեց Սրբազանը։

  • Կիսվել: