ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեծշենցիներն իրենց աշխատանքով փայփայում են հայրենի եզերքը. համայնքի ղեկավար

Մեծշենցիներն իրենց աշխատանքով փայփայում են հայրենի եզերքը. համայնքի ղեկավար

ԱՀ Մարտակերտի շրջանի Մեծշեն համայնքը 285 բնակիչ ունի: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մեծշեն համայնքի ղեկավար Դավիթ Անանյանը:

«44-օրյա պատերազմից հետո համայնքում տեղահանված 5 ընտանիք է հաստատվել, 3-ը՝ Մատաղիսից, 1-ը՝ Քնարավանից, 1-ն էլ՝ Հակակուից. վերջինիս տրամադրված բնակարանն այս պահի դրությամբ վերանորոգվում է: Դպրոցում սովորում է 50 աշակերտ:

Բնութագրությունը հասանալի չէ

Մանկապարտեզ հաճախում է 24 սան: Համայնքում գործում են համայնքապետարանը, հանդիսությունների սրահը, բուժկետը, որոնք վերանորոգվել են 2011 թվականին: Մշակույթի տունը, սակայն, վերանորոգման կարիք ունի: Գյուղամիջյան ճանապարհների մոտ 40%-ը սալապատված է, անհրաժեշտ է սալապատել նաև մյուս մասը:Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- ներկայացրել է համայնքապետը:

Բնութագրությունը հասանալի չէ

Խոսելով գյուղացիների տրամադրվածության մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ նրանք ամուր կառչած են հայրենի հողին: «Բնակիչների մի մասը զբաղվում է անասնապահությամբ, մոտ 20 ընտանիք՝ մեղվաբուծությամբ: Գյուղին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մի մասը դիտարկվում է թշնամու հենակետից, սակայն բնակիչները չեն ընկրկում, մշակում են իրենց հողը ու սպասում բերքահավաքին: Գյուղի թե' երիտասարդները և թե' մեծահասակներն աշխատում են՝ փայփայելով հայրենի եզերքը»,-ընդգծել է Դ. Անանյանը:

  • Կիսվել: