շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեծ «բոլոլա», է լինելու` «մախաթը պարկում չես պահի». Մաղավուզի քարածխի հանքում Արցախի Դատախազությունը ստուգումներ է սկսել

Մեծ «բոլոլա», է լինելու` «մախաթը պարկում չես պահի». Մաղավուզի քարածխի հանքում Արցախի Դատախազությունը ստուգումներ է սկսել

Մի քանի տարի Ազգային ժողովում թեժ պահելով Մաղավուզի քարածխի հանքի թեման, Հայկ Խանումյանը, կարծես, տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո հասել է որոշակի հաջողության: Այս մասին գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Ստեփանակերտում վստահություն ներշնչող աղբյուրներն ասում են, որ Արցախի դատախազությունն այդ հարցով ստուգումներ է անցկացրել, եւ արդյունքում քրեական գործ է հարուցվել: Թե ու՞մ նկատմամբ եւ ի՞նչ հոդվածով՝ առայժմ հայտնի չէ: Մեծ ,,բոլոլա,, է լինելու: Այդպես է, ժողովուրդն ասում է՝ ,,մախաթը պարկում չես պահի,,»,- կանխատեսում է քաղաքագետը` առայժմ մանրամասնել չբացահայտելով և պահելով ինտրիգը:

Նշենք, որ ըստ Արցախում շրջանառվող լուրերի այն հանքը սկզբից պատկանել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կրտսեր փեսային, ապա նա այն 2 մլն դոլարով վաճառել է ԱՀ կառավարությանը:

  • Կիսվել: