կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մերձդնեստրում կայացած նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության պատվիրակությունը

Մերձդնեստրում կայացած նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության պատվիրակությունը

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում դեկտեմբերի 12-ին կայացած նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության պատվիրակությունը:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՀ պատվիրակնության անդամներ ԱՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը և ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արայիկ Լազարյանն այսօր այդ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ամփոփել են իրենց տպավորությունները: Նրանք, մասնավորապես, բարձր են գնահատել անցկացված ընտրությունները` համարելով լավ կազմակերպված, նշել, որ դա հերթական կարևոր քայլն էր անկախության ճանապարհին:

  • Կիսվել: