հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր թշնամին ծայրահեղ ֆինանսական վիճակում է գտնվելու, եթե շարունակի նավթի գների անկումը. Հարությունյան

Մեր թշնամին ծայրահեղ ֆինանսական վիճակում է գտնվելու, եթե շարունակի նավթի գների անկումը. Հարությունյան

Բարելն այսօր արժե 25 դոլար այն պարագայում, երբ 2 ամիս առաջ 60 դոլարի շուրջ էր տատանվում։ Իհարկե բոլոր իրավիճակներում մենք պետք է կարողանանք սթափ գնահատել: Այս մասին այսօր Հանրայինի ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը կարելի է անվանել ոչ թե ճգնաժամ, այլ աղետ, քանի որ նավթի գներն այսօր կրկնակի նվազել են՞

Կապված նավթի գների կտրուկ նվազման հետ, ըստ նրա, եթե մենք ունենք խնդիրներ հիմնականում Ռուսաստանից կատարվող փոխանցումների հետ, ապա Ադրբեջանը ծայրահեղ ֆինանսական վիճակում է հայտնվում:

«Մեր թշնամին, հակառակորդ Ադրբեջանը ծայրահեղ ֆինանսական վիճակում է գտնվելու, եթե շարունակի նավթի գների այս անկումը։ Այն ստիպելու է Ադրբեջանին երկար մտածելու՝ արդյոք այս սպառազինության մրցավազքը անհրաժեշտ է իրեն, թե ոչ, եւ համոզված եմ, ամիսների ընթացքում խելքը գլուխներն են հավաքելու եւ փորձելու են կոմպրոմիսային խնդիրների լուծման ուղղությամբ բանակցություններ վարել, հատկապես, երբ ունեցավ սոցիալական աղետալի վիճակ՝ ավելի սթափ կմտածեն»,-նշեց Հարությունյանը:

  • Կիսվել: