հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ, որպեսզի կարողանանք կարգավիճակի հիման վրա մնացած ծրագրերը իրականացնել: Այս մասին այսօր տեղի ունեցած 2021 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը` անդրադառնալով իր համակարգման տակ գտնվող ոլորտներին:

«Կենսաթոշակները, պետական նպաստները բարձրացվել են միջինը 20 տոկոսով, և այս փոփոխություններն ու բարձրացումներն էական ազդեցություն, միանշանակ, ունենալու են մեր բնակչության սոցիալական վիճակի վրա, բայց դա բավարար չէ: Մի քանի տարվա ընթացքում պետք է նվազագույն կենսաթոշակը հասցնենք նվազագույն սպառողական զամբյուղի չափին, որը շատ մեծ մարտահրավեր է, բայց, տարեցտարի պլանավորելով մեր ծախսերը, պետք է կարողանանք դրան հասնել: Կարևոր է շեշտադրել, որ այս տարի միայն սոցիալական պաշտպանության բյուջեն ավելի քան 52 մլրդ է, որը էականորեն տարբերվում է 2021թ. ցուցանիշներից: Սոցիալական ոլորտում կարևոր բարեփոխում էր սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը, որը շարունակական է», - նշել է Ա. Բեգլարյանը:

  • Կիսվել: