շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեր պետականաշինության փորձաքարն ավելի քան ամուր է. Արայիկ Հարությունյան

Մեր պետականաշինության փորձաքարն ավելի քան ամուր է. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության Վերածննդի օրվա առթիվ ուղերձ է հղել Արցախի Ազատ հայրենիք կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանըը:

Նա նշել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ 1988-ի փետրվարի 20-ը բեկումնային էր հայոց պատմության տարեգրության մեջ:

 ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը էապես փոխեց Արցախյան համաժողովրդական շարժման տրամադրությունները, որին ի զօրու չէր դիմագրավելու անգամ թշնամու` մինչև ատամները զինված կանոնավոր բանակը:

Անհավասար և անհավանական պայքարում մեզ հաջողվեց կերտել փառավոր հաղթանակ, որովհետև միասնական էինք, որովհետև անգամ ամենաօրհասական պահին անձնազոհության չափ նվիրում կար: Ու այսօր համարձակ կարող ենք ասել, որ մեր պետականաշինության փորձաքարն ավելի քան ամուր է, ընթացքը՝ հաստատուն:

Եվ մեր բոլոր ծրագրերի մեջ հիմնական առանցքն ու նախապայմանը պետք է լինի մեր հավաքական ուժի զօրությունը: Ուրեմն, հանուն մեր պետականության, հանուն մեր ձեռքբերումների և հանուն մեր ապագայի՝ առաջիկա քաղաքական գործընթացներում պետք է լինենք միմյանց նկատմամբ հանդուրժող, համերաշխ ու միասնական: Մեր կորուստների չափն անգնահատելի է, ժամանակն է մեծ ձեռքբերումների…

Շնորհավո՛ր Արցախի վերածննդի օրը…»:

  • Կիսվել: