հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք պետք է քննարկենք և Անվտանգության խորհրդում որոշում կայացնենք արցախյան հիմնախնդրի լուծման հետագա հայեցակարգի վերաբերյալ. ԱՀ նախագահ

Մենք պետք է քննարկենք և Անվտանգության խորհրդում որոշում կայացնենք արցախյան հիմնախնդրի լուծման հետագա հայեցակարգի վերաբերյալ. ԱՀ նախագահ

Ամերիկյան կողմը Արցախի ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ հիմնականում շոշափում է արցախյան կողմի գնահատականը ռուս խաղաղապահների տեղակայման, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում Ռուսաստանի դերակատարման վերաբերյալ: Այս մասին Արցախի Ազգային Ժողովում հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այստեղ մենք խնդիր ունենք, մենք պետք է քննարկենք, որոշում կայացնենք: Կա լրացուցիչ ինֆորմացիա, որը ես ստանում եմ տարբեր տեղերից: Այս ամենը մենք պետք է քննարկենք և միասին որոշենք, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հայեցակարգը, մեր համագործակցությունները` բաց, փակ տարբեր երկրների հետ, ինչքանով է նպաստավոր այդ ամենը: Մենք պետք է դա քննարկենք քաղաքական ուժերի հետ, ապա որոշում կայացնենք Անվտանգության խորհրդում»,- չբացելով փակագծերը` հայտնել է ԱՀ նախագահը:

  • Կիսվել: