ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք պետք է խաղաղ բանակցություններ սկսենք Հայաստանի հետ․ Առաջիկա շաբաթներին սպասում ենք «Զանգեզուրի միջանցքը» երթուղուն․ Ալիև

Մենք պետք է խաղաղ բանակցություններ սկսենք Հայաստանի հետ․ Առաջիկա շաբաթներին սպասում ենք «Զանգեզուրի միջանցքը» երթուղուն․ Ալիև

 Ադրբեջանը «հավատարիմ» (չակերտները՝ խմբ) է 2020 թվականի նոյեմբերի 10-ի (9) հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորություններին, որոնց վրա են հիմնված Լաչինը (Բերձոր) շրջանցող նոր ճանապարհի կառուցումը և ձեռնարկված այլ քայլերը։

Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ AzTV-ին  տված հարցազրույցում:

Վերջինս հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Լաչին (Բերձոր), Զաբուխ (Աղավնո), Սուս․

«Ես արդեն հանձնարարել եմ պետական կոմիտեին կապ հաստատել բնակիչների հետ։ Մենք շուտով նրանց կվերադարձնենք «իրենց տները» (չակերտները՝ խմբ)»։

  Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ նա հավելել է.«Մենք պետք է խաղաղ բանակցություններ սկսենք Հայաստանի հետ: Դեռ դրական պատասխան չենք ստացել, բայց հուսով եմ, որ կլինի։ Պետք է ստեղծվի սահմանազատման հանձնաժողով: Նրանք էլ առարկում էին, բայց ի վերջո համաձայնեցին։ «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ խմբ) պետք է, բայց սկզբում դեմ էին։ Այժմ՝ առաջիկա շաբաթներին, նրանցից սպասում ենք «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ խմբ) երթուղուն»։

«Հայաստանում պետք է հասկանան, որ գործընթացի ձգձգումն իրենց ոչինչ չի տա։ Նրանք սխալվում են, եթե կարծում են, որ մեկուկես տարի հետո ինչ-որ բան կփոխվի իրենց օգտին։ Ինչ-որ բան կարող է փոխվել, բայց մեր օգտին։ Բոլորը տեսնում են աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում։ Այս ամենը տեսնելու համար պետք չէ լինել մեծ քաղաքական գործիչ։ Իր աճող ռազմական, տնտեսական և քաղաքական հզորությամբ Ադրբեջանը հաղթեց Հայաստանին, որովհետև նրանք սխալվում են: Նրանք չեն հրաժարվել Ադրբեջանին իրենց «տարածքային հավակնություններից» (չակերտները՝ խմբ)։ Ես նրանց պաշտոնապես զգուշացրել եմ հրաժարվել տարածքային պահանջներից։ Հակառակ դեպքում մենք կարող ենք նաև տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի դեմ»,- ասել է Ալիևը։

  • Կիսվել: