կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք պատերազմով չենք պարտվել, պարտվել ենք, որովհետեւ բանակին պատշաճ ուշադրություն չենք դարձրել. Հարությունյան

Մենք պատերազմով չենք պարտվել, պարտվել ենք, որովհետեւ բանակին պատշաճ ուշադրություն չենք դարձրել. Հարությունյան

Մենք պատերազմով չենք պարտվել, պարտվել ենք, որովհետեւ 26 տարում մեր տնտեսությունը չի զարգացել, բնակչության թվաքանակը չի շատացել, բանակին պատշաճ ուշադրություն չենք դարձրել։ Այս մասին Հայրենաց պաշտպանի օրվա կապակցությամբ Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Արցախյան երրորդ պատերազմում մեր պարտությունը վերջնական արդյունք չէ։ Մենք անելիքներ ունենք, և դեռ հաղթանակներ ենք տոնելու։ Ապագայում հաղթելու համար այսօրվանից նոր օրակարգով պետք է գնանք՝ ապրելով մեր երկրում, ունենալով զարգացած տնտեսություն, ժողովրդագրական աճ։ Պետք է արժեւորենք մեր անցած ճանապարհը, գնահատենք մեր հայրենակիցներին, կառուցենք այնպիսի երկիր, որտեղ ապրելը պատվաբեր ու հաճելի լինի, Ղարաբաղում սոցիալական աննախադեպ երաշխիքներ լինեն, յուրաքանչյուր ընտանիք առանձին բնակարան ունենա, ծնված ամեն երեխա սոցիալական նվազագույն նպաստ ստանա։ Եթե մենք սա անենք, ապագայում հաղթելու հնարավորություն ենք ունենալու, իսկ պարտադիր չէ, որ պատերազմ լինի, հաղթել՝ չի նշանակում միայն պատերազմով»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայրենաց պաշտպանի օրվա կապակցությամբ, ընդունել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների և հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել նրանց պետական պարգևներով:

 

  • Կիսվել: