ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Մենք միշտ  լինելու ենք Արցախի ու արցախցիների կողքին, քանզի յուրաքանչյուրիս պարտքն է ուժերի ներածին չափով նպաստել  Արցախի բարգավաճմանն ու միջազգային ճանաչմանը. Ծառուկյան

Մենք միշտ լինելու ենք Արցախի ու արցախցիների կողքին, քանզի յուրաքանչյուրիս պարտքն է ուժերի ներածին չափով նպաստել Արցախի բարգավաճմանն ու միջազգային ճանաչմանը. Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Սեպտեմբերի 2-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվա առթիվ։

 Ուղերձում ասված է.

<<Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի և Արցախի քույրեր և եղբայրներ, 

1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետության անկախությունը, դրվեց Արցախի պետական իշխանության  ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման գործընթացի սկիզբը: Պատմական այս օրվա՝  Արցախի Հանրապետության օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ  Արցախի հերոսական ժողովրդին, Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանն ու աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցներին:  

Առաջին հերթին ուզում եմ գլուխ խոնարհել Արցախի անկախության ու այսօրվա խաղաղության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոսների հիշատակի առաջ: Հավերժ փա՛ռք ու հիշատակ: 

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ բոլոր հայերի միասնականության, մեր հերոս տղաների հաղթական ոգու և իր ճակատագիրը տնօրինելու հայ ժողովրդի հաստատուն կամքի դրսևորման շնորհիվ:  31 տարիների ընթացքում հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ ու փորձություններ Արցախն այսօր կայացած պետական միավոր է>>:   

  • Կիսվել: