հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Ազատ հայրենիք»-ը քարոզարշավը սկսելու է եկեղեցի գնալով

«Ազատ հայրենիք»-ը քարոզարշավը սկսելու է եկեղեցի գնալով

Ոչ մի քաղաքական գործընթաց որևէ կերպ չպետք է խաթարի համերաշխության մթնոլորտը: Ուստի մեր կոչն է քաղաքական ուժերին և նախագահի թեկնածուներին առաջիկա համապետական ընտրություններում միմյանց նկատմամբ պահպանել փոխադարձ հարգանքն ու հանդուրժողական վերաբերմունքը: Այս մասին գրում է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։

«Մեր ժողովուրդի իմաստությունն ու խոհեմությունը փորձության ենթակա չեն, և, համոզված եմ, որ հենց հանրությունն է մերժելու ատելության, անհանդուրժողականության և պառակտիչ գործողությունների հրահրման բոլոր հնարավոր փորձերը: Պատահական չէ, որ քարոզարշավի առաջին օրը՝ փետրվարի 26-ին, մայրաքաղաքում և հանրապետության քաղաքային մյուս համայնքներում դաշնակից քաղաքական ուժերի և աջակիցների հետ պատրաստվում ենք այցելել եկեղեցի և, հանուն համերաշխության ու հանդուրժողականության, մեկական մոմ վառել:

Մենք կիսելու հայրենիք չունենք: Արցախը բոլորիս շեն օջախն է, և, ձեռք-ձեռքի տված, մեկ ընտանիքի պես պետք է շարունակենք կառուցել մեր երազանքների երկիրը»,- մասնավորապես գրել է նա։ 

  • Կիսվել: