ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք կանգնելու ենք մինչև վերջ, երբեք թույլ չենք տալու խախտել կարմիր գծերը. Արցախի ԱԳ նախարար

Մենք կանգնելու ենք մինչև վերջ, երբեք թույլ չենք տալու խախտել կարմիր գծերը. Արցախի ԱԳ նախարար

 Արցախը չի կարող լինել  և չի լինելու Ադրբեջանի կազմում: Արցախի կորուստը կբերի աշխարհաքաղաքական լանդշաֆտի անկանխատեսելի, հիմնարար փոփոխությունների, որից հետո լրիվ այլ, գլոբալ հավասարակշռություն  է ստեղծվելու: Այս մասին Հայաստանի Հանրապետությունում   Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝  աշխարհաքաղաքականությունն ուզելով, կամ չուզելով չի, այն ունի իր կանոնները:  Աշխարհաքաղաքականությունը բալանս է, համապատասխան ռեակցիան է այս կամ այն ուժային կենտրոնների:

«Մենք մտել ենք աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ գաղափարները, նորմերը դժբախտաբար դարձել են երկրորդական, եթե ոչ երրորդական, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է իմանանք մեր անցյալն ու ներկան, որովհետև մեր ամենամեծ խնդիրը մենք ենք: Պետք է հասկանանք ինչ ունենք, պետք էլ իմի բերենք այդ ամենը»,-ասաց Բաբայանն՝ այդ ճանապարհին կարևորելով սկզբունքայնությունը:

«Ամեն ինչ կախված է մեզանից, թե ինչ քաղաքականություն ենք վարելու: Մենք կանգնելու ենք մինչև վերջ և երբեք թույլ չենք տալու խախտել այդ կարմիր գծերը»,-հավելեց արտգործնախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: