երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մենք իրավունք չունենք հարցականի տակ դնել Արցախի պետականությունը. Արցախի թեմի առաջնորդ

Մենք իրավունք չունենք հարցականի տակ դնել Արցախի պետականությունը. Արցախի թեմի առաջնորդ

Իրավական եւ բարոյական իրավունք չունենք կասկածի տակ դնելու Արցախի պետականությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վրթանես Աբրահամյանը։

Նա նշել է, որ Արցախ՝ Արցախի Հանրապետություն հայերի վերադարձի գլխավոր եւ առաջին երաշխիքը Արցախի պետականությունն է, որը միավորում է ժողովրդին, որը նրա ստեղծման մանդատ է տվել։

Արցախի պատմամշակութային հուշարձանների պաշտպանության միակ երաշխիքը եպիսկոպոսն անվանել է հայերի վերադարձն Արցախ։

«Ադրբեջանը դեռ խորհրդային ժամանակներից փորձում էր յուրացնել հայկական պատմամշակութային հուշարձանները։ Դրա վկայությունն է այն, որ Արցախը միակ տարածքն էր ամբողջ Խորհրդային Միությունում, որտեղ չի գործել ոչ մի եկեղեցի»,- նշել է Վրթանես Աբրահամյանը։

  • Կիսվել: