չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Մենք ի վերջո պե՞տք է հասցեագրենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը, թե ոչ.Ստեփանյան

Մենք ի վերջո պե՞տք է հասցեագրենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը, թե ոչ.Ստեփանյան

Ինչի մասին այստեղ խոսվում էր, իրապես դրանք արտահայվել են նաև իմ, որպես Արցախի ՄԻՊ-ի, զեկույցների մեջ: Այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ի՞նչն է պատճառը, որ մեր ու ձեր կողմից արված աշխատանքը չի արտահայտվում ՄԱԿ-ի կողմից ուղարկված պատվիրակության զեկույցներում, ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցներում: Ի՞նչը այն չենք անում, չի հասնում այդ այսպես կոչված իրավապաշտպան պատվիրակությունների սրտին, հոգուն մտքին»,- ասաց նա:

Ստեփանյանը նաև հարց ուղղեց, թե որն է լինելու Արցախում տեղի ունեցած ցեղասպանության փաստի արձանագրման հաջորդ քայլը:

«Մենք ի վերջո պե՞տք է հասցեագրենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը, թե ոչ»,- ասաց նա:

  • Կիսվել: