ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենք հավատում ենք, որ Արայիկ Հարությունյանն իր ղեկավարությամբ կկարողանա պաշտպանել Արցախի ժողովրդին. Հայ-ամերիկյան խորհուրդ (լուսանկար)

Մենք հավատում ենք, որ Արայիկ Հարությունյանն իր ղեկավարությամբ կկարողանա պաշտպանել Արցախի ժողովրդին. Հայ-ամերիկյան խորհուրդ (լուսանկար)

Հայ-ամերիկյան խորհուրդը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Նորընտիր նախագահի աշխատակազմը կրելու է կորոնավիրուսային համավարակի և Ադրբեջանի կողմից աճող ագրեսիայի բեռը: Մենք հավատում ենք, որ Արայիկ Հարությունյանն իր ղեկավարությամբ կկարողանա պաշտպանել Արցախի ժողովրդին:

Հայ-ամերիկյան խորհուրդը միշտ սատարել է Արցախի ինքնորոշված ինքնիշխանությանը: Ամերիկայի Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում մենք կշարունակենք աջակցել Արցախին՝ անկախության ու տարածքային ամբողջականության գործում: Մենք ակնկալում ենք շարունակել մեր համագործակցությունը Նախագահ Բակո Սահակյանի կառավարության և Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի՝ առաջիկայում ձևավորվող աշխատակազմի հետ:

Նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին մաղթում ենք հաջողություն և զգոնություն առաջիկա տարիներին»:

  • Կիսվել: