երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Մենք գործ ունենք հումանիտար աղետի հետ. Մարուքյանը՝ Արցախում գազամատակարարման դադարեցման մասին

Մենք գործ ունենք հումանիտար աղետի հետ. Մարուքյանը՝ Արցախում գազամատակարարման դադարեցման մասին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից գազի մատակարարման դադարեցմանը:

«Դաժան ձմռան պայմաններում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում անջատել է գազի մատակարարումը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման երկրորդ օրվա հետ զուգահեռ։ Այժմ մենք հաստատ գործ ունենք հումանիտար աղետի հետ, որին միջազգային հանրությունը պետք է պատշաճ արձագանքի»,- գրել է Մարուքյանը՝ գրառման մեջ նշելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: 

  • Կիսվել: