շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք բանակցությունները վարում ենք սեփական դիրքերից. Մնացականյան

Մենք բանակցությունները վարում ենք սեփական դիրքերից. Մնացականյան

Մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ, եւ մենք բանակցություններ ենք վարում սեփական դիրքերից։ Այս մասին ՀՀ ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցին, որը հետաքրքրվեց Մնացականյանի եւ նրա ադրբեջանցի գործընկերոջ առաջիկա հանդիպման մանրամասներով։

ԱԳՆ ղեկավարը նշեց, որ դա անհրաժեշտ գործընթաց է, եւ չկա հանդիպումից խուսափելու որեւէ նպատակ։ Նա ասաց. «Եթե մյուս կողմը համարում է, որ ունի նման հնարավորություն, ապա մենք առավելեւս պատրաստ ենք։ Ես կուզեի ընդգծել, որ բանակցային գործընթացում խաղաղության ապահովման գործում կարեւր բաղադրիչը կապված է լարվածության ռիսկերի նվազման հետ։ Եւ մենք որոշակի հաջողություններ ունենք այս ուղղությամբ։ Մենք ունենք ուղիղ գիծ, որը երկու երկրների առաջնորդների միջեւ անձնական համաձայնության արդյունք է» ։

Մնացականյանը մեծապես կարևորեց նաև երկու երկրների հասարակություններին խաղաղության նախապատրաստելու գործընթացը:

  • Կիսվել: