կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Մենք ականապատված տարածքներում արդեն 200 մարդ ենք կորցրել. եվրոպական որևէ կազմակերպություն դատապարտե՞լ է ՀՀ-ին». Ալիև

«Մենք ականապատված տարածքներում արդեն 200 մարդ ենք կորցրել. եվրոպական որևէ կազմակերպություն դատապարտե՞լ է ՀՀ-ին». Ալիև

Վստահ եմ, որ մի օր ՛՛Ղարաբաղ՛՛ ֆուտբոլային ակումբն իր տնային հանդիպումները կանցկացնի Աղդամի մարզադաշտում: Այս մասին այսօր ադրբեջանցի ֆուտբոլիստների հետ հանդիպման ժամանակ ասել է Իլհամ Ալիևը, տեղեկացնում է APA-ն:

Նշենք, որ նա ՛՛Ղարաբաղի՛՛ ֆուտբոլիստներին և մարզչական շտաբի անդամներին ընդունել էր  ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարից դուրս գալու և հաջորդ փուլ անցնելու առթիվ։

Ալիևը մարզիկների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի հսկողության տակ հայտնված շրջաններում տիրող իրավիճակի մասին՝ ասելով. ՛՛Այդ տարածքները ամբողջությամբ ականապատված էին կամ ավերված։ Մենք 200 մարդ ենք այնտեղ արդեն կորցրել․ զոհվել են կամ հաշմանդամ են դարձել։ Արդյոք եվրոպական որևէ կազմակերպություն դատապարտե՞լ է Հայաստանին այդ ողբերգության համար. ո՛չ՛՛:

 

  • Կիսվել: