երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մենարկել է պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ գույքը կորցրած  քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը

Մենարկել է պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը

Այսօրվանից մեկնարկում է 2020թ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը, որն իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ։ Սահմանված գումարը (20-ից 40 հազար դրամ) քաղաքացիներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների համար։ ՀԿԽԸ կողմից աջակցություն ստացող բոլոր քաղաքացիները կծանուցվեն SMS հաղորդագրության միջոցով:

ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության կողմից աջակցության փոխանցման գործընթացը կմեկնարկի առաջիկա օրերին և կամբողջացվի մեկ շաբաթվա ընթացքում։

Հիշեցնենք, որ աջակցության ծրագրի շահառուները «Պատերազմի հետևանքով ԱՀ-ից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշմամբ աջակցություն ստացած քաղաքացիներն են, որոնք հունվար և փետրվար ամիսների համար աջակցություն կստանան հետևյալ չափերով՝

• անչափահասները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40,000 դրամ,
• մյուս բոլոր քաղաքացիներն՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ։

  • Կիսվել: