երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան և Ադրբեջանը սարսափելի վայրագություններ են իրականացնում հայերի նկատմամբ․ Մել Գիբսոն

Թուրքիան և Ադրբեջանը սարսափելի վայրագություններ են իրականացնում հայերի նկատմամբ․ Մել Գիբսոն

Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան արցախահայության դեմ: Նա քննադատել է արեւմտյան լրատվամիջոցների լռությունը եւ կոչ արել անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել արցախահայության պաշտպանության ուղղությամբ:

«Պատմությունը ողբերգականորեն կրկնվում է այն ժամանակ, երբ մենք ականատես ենք լինում Ժամանակակից ցեղասպանության։  Հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ տառապել է իր հավատքի պատճառով, կրկին բախվել է էթնիկ զտման կոշտ արշավի: Թուրքիան եւ Ադրբեջանը սարսափելի վայրագություններ են իրականացնում հայերի նկատմամբ՝ սով, հարկադիր տեղահանություն, սպանություններ, առաջին անհրաժեշտության իրերի հասանելիության մերժում։ 

Նրանք նույն հայերն են, որոնք այս հողի վրա ապրել են սերունդներով։  Ես կոչ եմ անում միջազգային հանրությանն անհապաղ գործողություններ ձեռնարկել, այն պետք է օգնության ձեռք մեկնի հայերին, որի կարիքն այժմ նրանք հուսահատորեն ունեն, եւ հումանիտար միջանցք ստեղծի նրանց անվտանգ տեղափոխման համար: Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ ՝ մի հուսահատվեք, Աստված ձեզ հետ է», - նշել է նա։

  • Կիսվել: